Հանրապետության տարածքում մարտի 13-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ նույն օրը գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպ: Քամին` հարավ-արեւմտյան 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 13-ի գիշերը կբարձրանա 3-5 աստիճանով, իսկ ցերեկը կնվազի 2-3 աստիճանով:
ՏԿԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում մարտի 13-ի ցեկերը սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +13+15 աստիճան:
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +2+7,
Կոտայքում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +2+7,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +2+7,
Լոռիում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +8+13,
Տավուշում՝ գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +10+15,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +2+7,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +11+14,
Արարատում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +12+15,
Արմավիրում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +12+15,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +2+7,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +12+15,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +12+17,
Սյունիքի նախալեռներում՝ 0+5, ցերեկը՝ +8+13,
Lեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +7+11:





























