Հայկական ապրանքները կարող էին թանկանալ ռուբլով՝ փոխարժեքի տատանման պատճառով, բայց որակով Ռուսաստանում մեր ապրանքի որակի վրա չեն կասկածում: Այս մասին, այսօր՝ մարտի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Նրա խոսքով՝ հենց դա էլ թույլ է տալիս հույս ունենալ, որ հայկական ապրանքների Ռուսաստան արտահանման ծավալները կվերականգնվեն, երբ մենք կայունացնենք արժութային փոխարժեքները:
«Կարծում եմ, որ ամեն ինչ կհարթվի: Մեր արտադրանքից միշտ գոհ են եղել Ռուսաստանում, մնացածը կախված է քաղաքականությունից: Պետք է մտածել, որ գերմանացիներին կհաջողվի համոզել ամերիկացիներին, որ ՌԴ դեմ պատժամիջոցները վնասում են ողջ Եվրոպային: Այդ ժամանակ ամեն ինչ հարթ կընթանա»,-հավելել է Սաֆարյանը:





























