Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է «Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) ներկայացուցիչներ Արթուր Բաղդասարյանի, Հեղինե Բիշարյանի և Մհեր Շահգելդյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող հարցեր:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նույն խնդրի շուրջ Սերժ Սարգսյանը հանդիպել է ԲՀԿ-ի, ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ:






























