Եվրախորհրդարանի պաշտգամավորները Բորիս Նեմցովի սպանության միջազգային հետաքննություն են պահանջել: Այս մասին ասվում է բանաձեւում, որն ընդունվել է այսօր՝ մարտի 12-ին, Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Պատգամավորները համարում են, որ Նեմցովի մահը «ամենանշանակալի քաղաքական սպանությունն է ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ»:
Նրանք խնդրում են «միջազգային հետաքննություն անցկացնել՝ հաշվի առնելով, որ ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի եւ ՄԱԿ-ի շրջանակներում հասանելի գործիքները կօգնեն ապահովել անաչառ եւ ազնիվ քննություն»:



























