ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Ռուսաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ալեքսնադր Վերշբոուն հայտարարել է, որ Ռուսաստանը սպառնալիքի տակ է դնում Եվրոպայի անվտանգության համակարգը: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում՝ ուկրաինացի պատգամավորների հետ հանդիպումից հետո, հաղորդում է Gazeta-ն:

«Ես հետաքրքիր զրույց եմ ունեցել ուկրաինացի պատգամավորների հետ: ՆԱՏՕ-ում խոստովանում են, որ Կրեմլը սպառնալիքի տակ է դնում ոչ միայն Ուկրաինայի ապագան, այլեւ ամբողջ եվրոպական անվտանգության համակարգի ապագան»,-նշել է նա:

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդը հայտարարել է, որ Ռուսաստանը միակ սպառնալիքն է բրիտանական անվտանգության համար: