Ուկրաինայի կառավարությունը դիմել է երկրի դատախազությանը՝ առաջարկելով երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կալանավորման փուլից անցնել նրա ակտիվների առգրավման փուլին, գրում է «Ուկրաինսկայա Պրավդա»-ն: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը:
Նա նաեւ հիշեցրել է, որ կառավարությունը ֆինանսական դիտարկման պետական ծառայության միջոցով ավելի վաղ կալանք է դրել Յանուկովիչին եւ շրջա շրջապատին պատկանող դրամական միջոցների վրա: Այդ հաշիվները կալանքի տակ են արդեն կես տարի: Յացենյուկն առաջարկում է առգրավված միջոցներն ուղղել պետական բյուջե:
«Մենք հրապարակավ դիմել ենք դատախազության մարմիններին, որպեսզի անհապաղ կալանավորման փուլից անցնել ակտիվների առգրավման փուլին: Եթե այդ միջոցներն առգրավվեն, դա թույլ կտա լրացուցիչ միջոցներ ուղղել երկրի տնտեսության մեջ եւ լրացուցիչ ռեսուրսներ տալ բյուջեին»,- ամփոփել է Յացենյուկը:





























