«Ժառանգություն» կուսակցության անդամները դեռ չեն հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ սահմանադրական բարեփոխումների խնդրով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժառանգության» վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ երբ հրավեր լինի, կքննարկեն եւ կպատասխանեն, առայժմ հրավեր չկա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ  Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է ՄԱԿ, ԲՀԿ եւ ՕԵԿ կուսակցության ներկայացուցիչներին եւ քննարկել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: