Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից եւս արտագաղթ է սկսվել: ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց, որ ավագանու խմբակցությունից դուրս եկած անդամներն են Արմեն Սահակյանը, Գրիգորի Գրիգորյանը և Գուրգեն Եսայանը: Մամուլի քարտուղարն ասաց, որ նրան դիմում են ներկայացրել դեռեւս մարտի 9-ին:

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ ղեկավար պաշտոնից հրաժարվելուց եւ ակտիվ քաղաքականությունից հեռանալուց հետո մի շարք պատգամավորներ, շարքային կուսակցականներ եւ նախկին պաշտոնյաններ դիմում են գրել ու հեռացել ԲՀԿ-ից: