Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 12-ին հանդիպել է Ազատ դեմոկրատներ կուսակցության ներկայացուցիչներ Խաչատուր Քոքոբելյանի, Անուշ Սեդրակյանի եւ Հովհաննես Ղազարյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող հարցեր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նույն խնդրի շուրջ  Սերժ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել ՄԱԿ, ԲՀԿ, ՀՀՇ, ՕԵԿ կուսակցությունների ներկայացուցիչների հետ: