ՀՀՇ կուսակցության անդամները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ներկայացրել են իրենց պատկերացումները եւ մոտեցումները Սահմանադրական բարեփոխումների մասին: Այս մասին NEWS.am-ին ասաց կուսակցության համանախագահ Արարատ Զուրաբյանը:

«Մեզ համար ընդունելի կլինի Սահմանադրական բարեփոխումները, եթե ընդդիմության վերահսկողական գործառույթներն ամրագրվեն եւ տեղ գտնեն Սահմանադրության մեջ: Կարեւորել ենք, որ հարյուր տոկոսանոց ընտրակարգը ընդունվի: Եթե այս ճանապարհով ընթանա, մեզ համար բարեփոխումներն ընդունելի կլինեն»,- ասաց Արարատ Զուրաբյանը:

Նա նշեց, որ մասնագիտական խումբը դեռեւս աշխատում է եւ փաստաթուղթը դեռ չկա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նույն խնդրի շուրջ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 12-ին, հանդիպումներ է ունեցել ՄԱԿ, ԲՀԿ, «Ազատ դեմոկրատներ», ՕԵԿ կուսակցությունների ներկայացուցիչների հետ: