Գերմանացի պատմաբան Միխայել Հեզեմանը Վատիկանում Ցեղասպանության վերաբերյալ նոր փաստաթղթեր է հայտնաբերել։ Այս մասին հայտնում է Radio Maria-ն, որը զրուցել է Հեզեմանի հետ։
Միխայել Հեզեմանը եկեղեցու պատմության ուսումնասիրությամբ զբաղվող լրագրող եւ ռեժիսոր է։ Որոշ ժամանակ նա աշխատել է Վատիկանի գաղտնի արխիվում, որտեղ գտել է Հայոց ցեղասպանության մասին պատմող բազմաթիվ փաստաթղթեր, որոնք ներկայացրել է իր նոր «Հայոց ցեղասպանությունը՝ Վատիկանի՝ Առաջին համաշխարհային պատերազմի մեծագույն ոճրագործության մասին գաղտնի արխիվներում» գրքում։





























