Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն, այսօր՝ մարտի 13-ին, ընդունել է ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի մի խումբ անդամների` հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանի գլխավորությամբ։
Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքական օրակարգի մի շարք հարցեր։
Անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին եւ ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։
Կողմերը նաեւ մտքեր են փոխանակել ԼՂՀ եւ ԵՄ միջեւ հարաբերությունների զարգացման, մասնավորապես, խորհրդարանական համագործակցության շրջանակներում գործնական ծրագրերի իրականացման հնարավորությունների ու հեռանկարների շուրջ։
Այս համատեքստում երկուստեք կարեւորվել է Արցախ ԵՄ պաշտոնական ներկայացուցիչների անարգել մուտքի ապահովումը եւ ԼՂՀ դիրքորոշումը անաչառ եւ համակողմանի կերպով եվրոպական կառույցներում ներկայացնելու անհրաժեշտությունը:





























