Իտալիայի պետական պարտքը այս տարվա հունվարի 31-ի դրությամբ, հասել է 2,166 տրլն եվրոյի եւ մոտենում է պատմական առավելագույնին, հաղորդում է իտալական ANSA-ն՝ վկայակոչելով երկրի կենտրոնական բանկի նյութերը:

Իտալիայում պետական պարտքի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2014-ի հուլիսին, երբ այն կազմել է 2,168 տրլն եվրո, հաղորդում է Gazeta-ն:

Այս ցուցանիշով Իտալիան ԵՄ-ում երկրորդ տեղն է զբաղեցնում՝ Հունաստանից հետո: