Ուկրաինան ֆինանսական օժանդակության՝ օրերս հաստատված քառամյա պլանի շրջանակներում ԱՄՀ-ից 5 մլրդ դոլար օգնություն է ստացել։ Այս մասին գրում է Reuters գործակալությունը Ուկրաինայի Կենտրոնական բանկին հղումով։
Նշենք, որ մարտի 11-ին ԱՄՀ տնօրենների խորհուրդը հաստատել էր Ուկրաինային 17.5 մլրդ դոլարի չափով հատկացվող վարկային աջակցության ծրագիրը, որից 5 մլրդը Ուկրաինան ստանալու է անմիջապես, եւս այդքանը՝ տարվա վերջում, գրում է ՏԱՍՍ-ը։
ԱՄՀ նոր ծրագիրը Ուկրաինային 40 մլրդ դոլարի չափով հատկացվող միջազգային հակաճգնաժամային փաթեթի գլխավոր բաղկացուցիչ մասն է։ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի խոսքով՝ Ուկրաինան ԱՄՀ նոր վարկային ծրագրի շրջանակներում 4 տարվա ընթացքում 25 մլրդ դոլար կստանա։





























