TANAP տրանսանատոլիական գազատարը «Թուրքական հոսքի» մրցակիցը չէ։ Այս մասին TRT Haber թուրքական հեռուստաընկերության եթերում հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը։
«Թուրքիան, համագործակցելով Իրաքի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի հետ, էներգետիկ ոլորտում տարբեր ծրագրեր է իրականացնում եւ Ռուսաստանի հետ «Թուրքական հոսքի» շուրջ բանակցությունները չեն մրցակցում TANAP նախագծի հետ, քանի որ մեզ պետք են երկու նախագծերն էլ։ Դրանք կնպաստեն Թուրքիայի եւ ողջ Եվրոպայի քաղաքական եւ տնտեսական կայունությանը»,- մեջբերում է Gazeta-ն նախարարի հայտարարությունը։
TANAP նախագծի մասնակիցներն են Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը, BP-ը եւ թուրքական Botas-ը։




























