Մի խումբ ամերիկացի նավաստիների մեղադրել են մերկ կին սպաների ինտիմ հոլովակների վաճառքի մեջ։ Այս մասին գրում է CDS News-ը։

Զինվորական դատախազության տվյալներով՝ «Վայոմինգ» սուզանավի հրթիռների սպասարկմամբ զբաղվող երկու նավաստի իրենց հեռախոսներով նկարահանել են լոգանք ընդունող կանանց եւ վաճառքի հանել հոլովակը։ Մեղադրյալները նշել են, որ իրենք այս հոլովակը նվեր են ստացել անձնակազմի նավաստիներից մեկից։ ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատար, փոխադմիրալ Մայքլ Քոնորը հայտարարել է, որ միջադեպը «սեռական լուրջ հանցագործություն է, որը լուրջ հետեւանքներ կունենա»,- մեջբերում է Lenta-ն։

Նշենք, որ «Վայոմինգը» սուզանավը առաջիններից մեկն էր, որը սկսեց ծառայության վերցնել նաեւ կանանց։