Հայաստանի վարչապետը ձկնաբուծական ֆերմաներ չունի։ Այս մասին մարտի 13-ին լրագրողներին հայտնեց Հայաստանի ձկնորսների միության նախագահ Արթուր Աթոյանը։
Նրա խոսքով՝ Բնապահպանության նախարարության՝ արտեզյան ջրհորները փակելուն ուղղված աշխատանքները միշտ չէ, որ շահավետ են ձկնորսներին, որոնք ստիպված են լինում ապօրինի համարված հորերի պահպանման ծախսերը վերցնել իրենց վրա։
«Պետք չէ կարծել, թե վարչապետը բիզնես ունի, որի շահերից ելնելով՝ ցանկանում են ճնշել մյուսներին։ Ես նրան պատկանող ձկնաբուծական հաստատությունների մասին ոչինչ չգիտեմ։ Ավելի շուտ գիտեմ, որ այդպիսիք չկան։ Դա ես ձեզ ասում եմ ամենայն վստահությամբ»,- նշել է Աթոյանը։





























