ՀԱՊԿ-ն ունի միջոցների ամբողջ զինանոցը՝ իր անդամ երկրներին սպառնացող վտանգի դեպքում՝ նրանց ինքնիշխանությունը պաշտպանությունն ապահովելու համար: Այս մասին այսօր՝ մարտի 13-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Նրա խոսքով՝ ներկայումս սպառնալիք կա առաջին հերթին Աֆղանստանի կողմից՝ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների երկրներին: «Մենք տեղեկատվություն ունենք, որ Աֆղանստանում ավելանում է ծայրահեղական զինված խմբավորումների թիվը եւ չենք բացառում նրանց ներխուժումը ՀԱՊԿ անդամ երկրների տարածքներ»,-ասել է Բորդյուժան:

Նրա կարծիքով՝ չի կարելի բացառել նաեւ այն գործոնը, որ նրանք, որոնք այսօր մասնակցում են ռազմական գործողություններին ծայրահեղականների կողմից, կարող են զենքով վերադառնալ հայրենիք՝ իրենց քաղաքական խնդիրները լուծելու, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ինչ վերաբերում է օպերատիվ օգնության ժամկետներին, Բորդյուժան նշել է, որ ՀԱՊԿ ստորաբաժանումներին պետք կլինի առավելագույնը երեք օր՝ հակամարտության գոտում լիամասշտաբ  գործողություններ իրականացնելու եւ այն մեկուսացնելու համար: