Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն խոստացել է մարտի 14-ից նվազեցնել հացի սոցիալական տեսակի գները, հաղորդում է 112.ua-ն:

«Մենք պետք է մայրաքաղաքում շտապ լուծենք այսպես կոչված սոցիալական հացի թանկացման խնդիրը: Հացի նոր թանկացումը թվով երրորդն է այս տարվա ընթացքում: Դրանից առաջ «Կիեւխլեբը» բարձրացրել է հացի որոշ տեսակների գները հունվարին, հետո նաեւ փետրվարին»,-ասել է քաղաքապետը: 

Նրա խոսքով՝ տնտեսական ճգնաժամի ժամանակ անհրաժեշտ է քննարկելի գործող խնդիրների լուծման տարբեր տարբերակներ: «Չի կարող հացն ամեն ամիս թանկանա»,-ասել է Կլիչկոն: