ԱՄՆ Իլինոյս նահանգի Լայոնսե քաղաքի սառցակոմբինատից ոստիկանները 952.5 կգ մարիխուանա են առգրավել: Ըստ Mashable-ի, թմրանյութը հայտնաբերվել է ավոկադոյի միջուկի սառեցված փաթեթներում:

Առգրավված մարիխուանայի արժեքը, ենթադրաբար, սեւ շուկայում 10 մլն դոլար է կազմում: Խուզարկությունն իրականացվել է այն բանից հետո, երբ Քուք շրջանի ոստիկանությունը սառցակոմբինատ տարված կասկածելի բեռի մասին զանգ է ստացել:

Ըստ Lenta-ի, ԱՄՆ-ի թմրանյութերի դեմ պայքարի գործակալությունը տեղեկացվել է դեպքի մասին: Ներկայում մաքսանենգ բեռի հայտնաբերման առիթով հետաքննություն է տարվում:

Հավելենք, որ Իլինոյսում մարիխուանա կարելի է գործածել միայն բժշկական նպատակներով: