Մոսկվայում սերիական մոլագարի են բռնել, որը կասկածվում է քաղաքի տարբեր հատվածներում մի քանի սպանություններ կատարելու մեջ: Այս մասին հաղորդում է РЕН-ТВ-ն՝ վկայակոչելով իրավապա մարմինների իր աղբյուրը:
Նշվում է, որ տղամարդկը կասկածվում է նաեւ դեկտեմբերի 5-ին Նագատինսկի փողոցում մի ամբողջ ընտանիքի սպանության մեջ:
Իրավապահների տվյալներով՝ տղամարդը, որը Տաջիկստանից է, իր զոհերին ներկայացել է որպես «Մոսգազ»-ի աշխատակից: Նա կասկածվում է առնվազն 7 սպանության մեջ:





























