Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցումը բացարձակապես չի խանգարում եւ չի խանգարել Արեւմուտքի հետ մեր հարաբերություններին: Այս մասին այսօր՝ մարտի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է այդ երկուսի միջեւ միջնորդ դառնալ: «Ի՞նչ տեղ կարող է Հայաստանը գրավել ԵՏՄ-ում: Մենք կարող ենք գնալ արդյունաբերության վերականգնման օպտիմալ տարբերակների: Ես, առաջին հերթին, նկատի ունեմ ֆունդամենտալ գիտությունը, տեսական ֆիզիկան, քիմիան, մաթեմատիկան եւ ինժեներական գործը: Եթե մենք դա անենք, հաստատ կունենանք մեր տեղը ԵՏՄ անդամ մյուս երեք երկրների շաչքում»,ընդգծել է Շիրինյանը:





























