Կառավարման խորհրդարանական համակարգը աղետ է Հայաստանի համար. դա կհանգեցնի երկրի փլուզման: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:
Նրա համոզմամբ՝ Հայաստանի համար ձեռնտու է Թայվանի մոդելը, որտեղ կիսանախագահական կառավարման համակարգ է: Շինրինյանը նշել է, որ երկրի ժողովրդավարացումը ոչ մի կապ չունի կառավարման համակարգի հետ: «Եթե սահմանադրական բարեփոխումների խնդիրը անկախ դատական համակարգի ապահովումը չէ, մնացած բոլորը բլեֆ է»,-ընդգծել է Շիրինյանը:
Նրա խոսքով՝ խորհրդարանական կառավարման համակարգը անպայման պահանջում է կայացած քաղաքական ուժեր, հետեւաբար, դա Հայաստանի համար օգտակար չի լինի:





























