Հունաստանի կառավարությունը մտահոգված է, որ այս ամսվա վերջին այլեւս փող չի լինի վճարելու համար փոշակներն ու պետական ծառայողների աշխատավարձերը։ Այս մասին երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը տեղեկացրել է Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցին մարտի 13-ին Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ։

«Ցիպրասը շտապ ֆինանսավորման կարիք ունի։ Դրա համար նա պետք է համոզի Եվրոխմբին եւ Եվրոպական կենտրոնական բանկին, որ ցանկանում է բարեփոխումներ իրականացնել, եւ դա սկսել արդեն հաջորդ շաբաթ»,-ասել է Շուլցը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Այս առնչությամբ Շուլցը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը կոչ են արել Ցիպրասին նամակ հղել Եվրոխմբին, որտեղ Աթենքը իր հավատարմությունը կհայտնի բարեփոխումները շարունակելու գաղափարին։

Հունաստանի վարչապետը, ընդհանուր առմամբ, համաձայնել է դրան։