Գիտնականներն ուսումնասիրել են Caenorhabditis elegans կլոր որդերի վարքը, իսկ արդյունքները բավական հետաքրքիր են եղել: Cell պարբերականում ամերիկացի կենսաբանները մանրամասն նկարագրել են իրենց գիտափորձը, որի արդյունքում նրանք հանգել են եզրակացության, որ կլոր որդերը կարող են մտածել, ինչպես նաեւ ազատ կամք ունեն:

Մասնագետները Caenorhabditis elegans որդերին առաջարկել են հոտոտել սնունդը եւ պարզել, որ որդերի արձագանքը կարող է տարբեր լինել, ինչը կախված է նրանց այդ պահի ցանկությունից: Որդերը կա՛մ գնացել են կեր փնտրելու, կա՛մ ոչ:

Ըստ Informing-ի, գիտնականները որդերի մոտ երեք նեյրոն են հայտնաբերել, որոնք պատասխանատու են նման վարքի համար: Դրանք անջատելու դեպքում որդերի արձագանքը միանշանակ է եղել եւ ենթարկվել է բնազդին: Իսկ ահա երեք նեյրոնների առկայության պարագայում որդերն իրենց այլ կերպ են դրսեւորել:

Գիտնականներն այս որդերի պահվածքը նմանեցնում են մարդու պահվածքին: Երբ մարդը սոված է եւ ուտելիքի հոտ է զգում, գնում է այդ ուղղությամբ՝ ուտելու համար: Ընդ որում, այդ դեպքում անգամ սառնամանիքը մարդուն չի կարող ստիպել տանը մնալ: