Ամերիկացի գիտնականները սենսացիոն բացահայտում են կատարել: Պարզվում է՝ թանկարժեք մետաղները հենց մեր ոտքերի տակ են, իսկ ավելի հստակ՝ կոյուղաջրերում:

Արիզոնայի պետական համալսարանից մասնագետներն ուսումնասիրել են 1 մլն-ից ավելի բնակչություն ունեցող քաղաքների կոյուղաջրերի բաղադրությունը եւ պարզել, որ դրանք նաեւ արժեքավոր նստվածք են պարունակում, այդ թվում՝ թանկարժեք մետաղներ:

Ըստ Informing-ի, գիտնականների հաշվարկների համաձայն, 1 մլն բնակչություն ունեցող քաղաքներում մեկ տարվա ընթացքում կոյուղաջրերում շուրջ 2.6 մլն դոլարի թանկարժեք մետաղ է հավաքվում:

Եվ չնայած ներկայում այդ մետաղներն առանձնացնելն իմաստ չունի, քանի որ այդ միջոցները շահավետ չեն, ամեն դեպքում, գիտնականները որոշել են աշխատել նոր մեթոդներ գտնելու ուղղությամբ: