Գիտնականները մի շարք հետազոտություններ են անցկացրել եւ հանգել եզրակացության, որ ձուն օգտակար է մարդկային օրգանիզմի համար: Մասնավորապես, օրական 1-2 ձու ուտելը կնպաստի նիհարելուն: Այս մասին գրում է «AF»-ը:
Ձուն ցինկ, ֆորֆոր եւ երկաթ է պարունակում, ինչպես նաեւ հանքանյութեր եւ վիտամիններ, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին: Ձուն նաեւ մարդուն ազատում է սրտի եւ ուղեղի կաթվածի վտանգից:
Այն նաեւ սպիտակուց է պարունակում եւ օգնում է նաեւ նիհարելուն, քանի որ սպիտակուցը երկար ժամանակ պահպանում է հագեցածության զգացողությունը:





























