Հայաստանը մնում է Եվրամիության կարեւոր գործընկերը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Եվրախորհրդարանի՝ Լեհաստանի կողմից ընտրված պատգամավոր Կարոլ Կարսկին:
«Եվրախորհրդարանի տեսակետից Հայաստանը շատ կարեւոր գործընկեր է, եւ մենք ուզում ենք, որ մեր հարաբերությունները լինեն առավելագույնս լավ: Դա վերաբերում է նաեւ Լեհաստանին, որը ժամանակին «Արեւելյան գործընկերության» ծրագրի նախաձեռնողներից մեկը դարձավ: Հարավային Կովկասի տարածաշրջանում մենք ուզում ենք կայունացնող գործոն լինել»,-ասել է Կարսկին՝ հավելելով, որ եվրոպացի խորհրդարանականները մեծ հետաքրքրությամբ են հետեւում Հայաստանում ընթացող իրադարձություններին:
«Ամեն ինչից զատ, Հայաստանը նաեւ խորը ավանդույթներով պետություն է: Ինչ-որ առումով մենք Հայաստանին լավ իմաստով նախանձում ենք: Նա աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած երկիրն է: Նաեւ հոգեբանորեն մեզ՝ Լեհաստանից ժամանած հյուրերի համար, այստեղ հարմարավետ է»,-հայտարարել է Կորսկին:





























