Ֆուտբոլի Եվրոպայի Լիգայի «Բաքի» - «Բուդուչնոստ» զույգի առաջին խաղում ադրբեջանական ակումբը հաղթել էր 2:1 հաշվով, սակայն ՈւԵՖԱ-ն որոշել է 0:3 հաշվով տեխնիկական պարտություն գրանցել ադրբեջանցիներին, քանի որ նրանց կազմում հանդես է եկել կարմիր քարտի համար որակազրկումը չանցած ֆուտբոլիստ:
Ժոել Էպալեն նոր է տեղափոխվել «Բաքի», սակայն «Բոխումի» կազմում այս ֆուտբոլիստը մի քանի տարի առաջ եվրագավաթային խաղում կարմիր քարտ է ստացել: ՈւԵՖԱ-ն մրցաշրջանից առաջ բոլոր ակումբներին ուղարկում է որակազրկված ֆուտբոլիստների ցուցակները, սակայն Ադրբեջանում դրա վրա ուշադրություն չեն դարձրել:



























