Այսօր հզոր պայթյուն է տեղի ունեցել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում: Ինչպես հաղորդում է «AFP» գործակալությունը, դեպքի վայր են ժամանել շտապ օգնության մի քանի մեքենաներ: Առայժմ հաղորդվում է երեք զոհի մասին: Նրանց ազգությունը հստակեցված չէ:
Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն, պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը, ով սարքավորումն աշխատացրել է ավտոմքենենայից: Այս տեղեկատվությունը, սակայն, դեռեւս պաշտոնապես չի հաստատվել:



























