Մարտի 16-ին Սպիտակ Տուն փոստով ծրար են ուղարկել, որտեղ ըստ փորձաքննության արդյունքների, ցիանիդ է եղել: Այս մասին, այսօր՝ մարտի 18-ին, հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ գաղտնի ծառայության ներկայացուցիչ Բրայան Լիրիի հայտարարությունը:

«Նախնական կենսաբանական թեստը բացասական արդյունք է տվել, սակայն մարտի 17-ին քիմիական անալիզը ցույց է տվել, որ դա ենթադրաբար ցիանիդ է: Նմուշն ուղարկվել է այլ հաստատություն՝ կրկնակի ստուգման»,-ասել է Լիրին: Նրա խոսքով՝ հատուկ ծառայությունները հետաքննում են միջադեպը: Հաղորդվում է, որ ծրարը բացող Սպիտակ Տան աշխատակիցը չի տուժել, հաղորդում է Lenta-ն:

Քննության տվյալներով, ծրարի վրա նշված հետադարձ հասցեն կապ ունի մի տղամարդու հետ, որը արդեն վաղուց Գաղտնի ծառայության ուշադրության կենտրոնում է: Նա 1995-ին Սպիտակ Տուն կղկղանքով լղոզված ծրար էր ուղարկել: