Lufthansa ավիաընկերության օդաչուները այսօրվանից՝ մարտի 18-ից գործադուլ են սկսել, որի հետեւանքով չեղյալ է հայտարարվել ընկերության 1400 չվերթներից 750-ը: Այս մասին հաղորդում է ընկերության կայքը:

Գործադուլը, որը կազմակերպում է Vereinigung Cockpit (VC) արհմիությունը, կվերաբերի կարճ եւ միջին հեռահարության թռիչքներին: Ավելի ուշ բողոքի ակցիային որոշել են միանալ հեռավոր չվերթների իրականացնող օդաչուները եւ բեռնատար Lufthansa Cargo-ի աշխատակիցները: Նրանք գործադուլին կմիանան հինգշաբթի՝ մարտի 19-ին, հաղորդում է Gazeta-ն: