ԱՄՆ պրեսբիտերական եկեղեցին (PCUSA) փոփոխություններ է կատարել իր  կանոնակարգում նույնասեռ ամուսնություններն օրինականացնելու համար։ Այս մասին գրում է The Washington Post-ը։

Ամուսնություն եզրը սահմանող հարցը դրվել էր քվեարկության։  Եկեղեցին ամուսնություն է համարվում կնոջ եւ տղամարդու միությունը, սակայն այն կձեւակերպվի որպես «երկու մարդու՝ ավանդաբար տղամարդու եւ կնոջ միություն»։

171 երեցների տարածաշրջանային ներկայացուցիչների մեծ մասը կանոնակարգի փոփոխության օգտին է քվեարկել։ Ամուսնության նոր սահմանումը ուժի մեջ կմտնի հունիսի 21-ին, գրում է Gazeta-ն։

ԱՄՆ-ում 1.7 մլն մարդ PCUSA-ի անդամ է հանդիսանում։ Անցյալ տարվա հունիսին ԱՄՆ երիցական եկեղեցին քվեարկել էր հոգեւորականներին նույնասեռ ամուսնությունների արարողությունը թույլատրելու օգտին։