Եգիպտոսի Լուքսոր քաղաքի բնակչուհի Սիսա Աբու Դաուհը, որը 43 տարի տղամարդ է ձեւացել հանուն աշխատանքի, պարգեւ է ստացել երկրի իշխանություններից՝ «իդեալական մայրության» համար, հաղորդում է Al Arabiya News-ը:

Կնոջ ամուսինը մահացել է իրենց առաջնեկի ծնունդից մի քանի ամիս առաջ եւ նա մնացել է առանց ապրուստի միջոցի: Այդ ժամանակ կինը տղամարդու հագուստ է կրել, որպեսզի կարողանա գումար վաստակել երեխայի համար: Նա ստիպված է եղել գնալ այդ քայլին, քանի որ Եգիպտոսում ընդունված չէ աշխատանքի ընդունել կանանց, հաղորդում է Lenta-ն:

Տարբեր տարիների 64-ամյա եգիպտուհին աղյուս ու ցեմենտ է կրել, ինչպես նաեւ զբաղվել է շենքերի շինարարությամբ: «Խեթ հայացքներից պաշտպանվելու եւ ավանդապաշտների թիրախում չհայտնվելու համար ես որոշեցի հանդես գալ որպես տղամարդ եւ աշխատել հարեւան քաղաքներում, որտեղ ինձ ոչ ոք չէր ճանաչում»,-պատմել է կինը:

Տղամարդու արտաքին ունենալու համար Սիսա Աբու Դաուհը տղամարդու երկար հագուստ է կրել, գլխին չալմա դրել, իսկ ոտքերին՝ տղամարդու կոշիկներ: Վերջին մի քանի տարիներին Սիսան կոշիկներ է մաքրում Լուքսորում: Նրա դուստր Խուդան նշել է, որ մինչ օրս կայրն ապահովում է իր ընտանիքը: