Ամազոնիայի մերձարեւադարձային անտառները կորցնում են ածխաթթու գազերը կլանելու իրենց հատկությունը։ Այս մասին ասված է Nature ամսագրում հրապարակված մի հոդվածում։
Հետազոտողների միջազգային թիմը 30 տարի շարունակ Ամազոնի ջունգլիներում 200 հազար ծառ է ուսումնասիրել, որից հետո գիտնականները եկել են այն եզրակացության, որ այդ ժամանակահատվածում ծառերի վերամշակած ածխաթթու գազի քանակը զգալիորեն պակասել է։ Ընդհանուր առմամբ, եթե ջունգլիները նախկինում կլանում էին տարեկան 2 մլրդ տոննա գազ, ապա հիմա՝ 30 տոկոսով ավելի քիչ, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։





























