Մարդանման կապիկները կարող են գիտակցաբար փոխել իրենց ձայնի երանգը։ Այս մասին ասված է Journal of Experimental Biology բրիտանական գիտական ամսագրում հրապարակված մի հոդվածում։
Հետազոտության հեղինակները պնդում են, որ իրենց ուսումնասիրած օրանգուտանգները կարողանում են ձեռքի ափերը այնպես մոտեցնել բերանին, որպեսզի ձայնը հնչի ավելի բարձր, իսկ ձայնի հնչերանգը՝ ցածր։ Հիմա գիտնականները փորձում են ապացուցել այդ արարքը բացատրող սեփական վարկածը։ Այս մասին գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Վարկածն այն է, որ օրանգուտանգները փորձում են նմանակել ավելի խոշոր գորիլաների ձայնը, որպեսզի վախեցնեն իրենց անդորրը խանգարողներին։
Գիտնականների կարծիքով՝ եթե այդ վարկածը հաստատվի, ապա դա կարեւոր նշանակություն կունենա մարդկային խոսքի զարգացումը հասկանալու համար։





























