Տղամարդկանց եւ կանանց մոտ ուղեղի ծերացումը տարբեր տեմպերով է տեղի ունենում: Նման եզրակացության են եկել ամերիկացի գիտնականները, որոնք ավելի քան հազար կանանց ու տղամարդկանց մասնակցությամբ հետազոտություն են անցկացրել:
Մասնագետները մանրամասն ուսումնասիրել են բոլոր ամսնակիցների ուղեղի կառուցվածքն ու ակտիվությունը եւ եկել եզրահանգման, որ հիշողության կայուն նվազում է նկատվել 35-90 տարեկան բոլոր մասնակիցների շրջանում:
Այնուամենայնիվ, մասնագետներն ուշադրություն են դարձրել, որ տղամարդկանց մոտ հիշողության կորուստն ավելի արագ է տեղի ունենում. Նրանց մոտ այդ առումով խնդիրներն սկսում են 40 տարեկանից, հաղորդում է Informing-ը:
Բացի այդ, հետազոտությունը ցույց է տվել, որ տղամարդու ուղեղում տարիքի հետ փոքրանում է հիպոկամպի հատվածը, որը պատասխանատու է հիշողությունների ձեւավորման համար:





























