Նաիրիտիտցիները, որոնք այսօր՝ մարտի 19-ին, վաղ առավոտից հավաքվել են Կառավարության մոտ, այժմ երթով շարժվում են ՄԻՊ-ի գրասենյակ՝ պահանջելու պաշտպանել իրենց աշխատավարձ ստանալու իրավունքը։

Բողոքող նաիրիտցիները չցանկացան լսել «Նաիրիտի» արհմիության նախագահ Հրաչ Թադեւոսյանի «Նաիրիտ» ՓԲԸ-ի վերագործարկման եւ միջպետական բանկի հետ համագործակցության հեռանկարների մասին, եւ պահանջեցին մինչեւ օգոստոս ներկայացնել պարտքի մարման ժամանակացույց եւ վճարել իրենց 1 ամսվա աշխատավարձը։

Նշենք, որ աշխատանքային հանձնաժողովի որոշմամբ՝ «Նաիրիտի» աշխատակիցներ կհավաքվեն յուրաքանչյուր երեքշաբթի, հինգշաբթի եւ շաբաթ օրերին։

Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների՝ 18-24  ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են Կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում: