2014 թվականին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել ԱՄՆ, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ԱՄՆ առեւտրի նախարարության տվյալները: Նշվել է, որ 2014-ին մոտ 75 հազար օտարերկրացի զբոսաշրջիկներ են այցելել երկիր, ինչը 7 տոկոսով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից:

Թերթը նշում է, որ թեեւ դոլարի արժեւորման պայմաններում ԱՄՆ այցելելը թանկացել է, այդուհանդերձ նման ռեկորդ է գրանցվել: Պարբերականը չի բացառում, որ դոլարի արժեւորումը կազդի 2015-ին զբոսաշրջիկներից այցելությունների վրա: