Մարզական պարագաներ արտադրող BBA Academy ճապոնական ընկերությունը ծրագրում է բեյսբոլի աշխարհի ամենամեծ ձեռնոցը պատրաստել, որը կարող է հարմար լինել Նարա պրեֆեկտուրայի Տոդայձի տաճարի Բուդդայի հայտնի արձանի համար:

Արտասովոր նախագծի նպատակը Ճապոնիայի հյուսիս-արեւելյան շրջանների բնակչության աջակցելն է, որոնք շարունակում են ուշքի գալ 2011 թվականի ավերիչ երկրաշարժերի եւ ցունամիի հետեւանքներից: Ճապոնացի երեխաների եւ դեռահասների շրջանում բեյսբոլի հանդեպ մեծ սիրո մասին՝ BBA Academy-ն տուժած շրջանների պատանի բնակիչներին հրավիրել է միասին կարել 3.5 մետր երկարությամբ ձեռնոցը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, սպասվում է, որ մինչեւ 2015 թվականի սեպտեմբեր ձեռնոցը կարելու գործընթացին ավելի քան 3 հազար մարդ կմասնակցի: Մտահղացման հեղինակները չեն պատրաստվում ձեռնոցը Բուդդայի 15 մետրանոց ձեռքին հագցնել: Փոխարենը, այն պարզապես կնվիրեն Տոդայձի տաճարին:

BBA Academy-ն արդեն պաշտոնական հայտ է ներկայացրել Գինեսի ռեկորդների գրքին՝ ձեռնոցը կարելուց հետո ձեռքբերումն արձանագրելու համար: