Մարտի 20-ը ֆրանսերեն լեզվի օրն է: Ֆրանսերենը ճանաչվել է համաշխարհային մշակութային արժեք:

Ֆրանսերենի, ինչպես նաեւ այլ լեզուների օրը ՄԱԿ-ը նշում է բոլորովին վերջերս՝ 2010 թվականից: Նոր տոնի նախաձեռնողը ՄԱԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժինն է: Ֆրանսերենի օրը նշվում է մարտի 20-ին՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը (Journée Internationale de la francophonie):

Ֆրանկոֆոնիան աշխարհի ֆրանսախոս 56 պետությունների միավորող միջազգային կազմակերպություն է:

Ֆրանսերենը ՄԱԿ-ի աշխատանքային վեց լեզուներից է, ինչպես նաեւ մեծ թվով միջազգային կազմակերպությունների պաշտոնական լեզուն: Բացի Ֆրանսիայից, այն լայնորեն տարածված է նաեւ Բելգիայում, Շվեյցարիայում, Կանադայում եւ մի շարք այլ երկրներում:

Բացի այդ, ֆրանսերենն այսօր ամենատարածված օտար լեզուներից է: Այդ լեզվով բացատրվող մարդկանց թիվն այսօր աշխարհում հասնում է 200 միլիոնի: