ԱՄՆ-ում դատարանը մարտի 19-ին որոշում է կայացրել ավելի քան 1 մլն դոլար վճարել նախկին բանտարկյալին, որը կեղծ մեղադրանքի պատճառով կրել է երկրի պատմության մեջ ամենաերկարատեւ պատիժը։ Այս մասին գրում է AP գործակալությունը։
58-ամյա Ռիքի Ջեքսոնը 1975թ. մահապարտների խցում հայտնված 3 կալանավորներից մեկն էր, որին մեղադրում էին ծանր հանգամանքներում կատարած սպանության համար։ Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում գործարարի սպանության մասին ոստիկաններին պատմել էր 13-ամյա դպրոցական Էդդի Վերնոնը, որը 2014թ. մարտին դատարանում խոստովանել էր, որ 1975թ. նրան ստիպել են կեղծ ցուցմունք տալ գործի երեք ֆիգուրանտների՝ Ջեքսոնի եւ Ուիլի ու Ռոնի Բրիջմեններ եղբայրների դեմ։ Նոր ցուցմունքների հիման վրա դատարանը 2014թ. նոյեմբերին որոշում էր կայացրել չեղյալ հայտարարել ներկայացված մեղադրանքները։
Անցյալ ամիս դատարանը կալանավորներին փոխհատուցում վճարելու որոշում էր կայացրել։ Բանտում 38 տարի անցկացրած Ջեքսոնին պարտավորվել են 1 մլն դոլարից ավել փոխհատուցում վճարել։ Մյուս երկու ֆիգուրանտները 2002թ. եւ 2003թ. պայմանական ազատության մեջ էին հայտնվել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։




























