Ֆրանսիայի Սենա եւ Մարնա դեպարտամենտում անհայտ անզեն անձինք մի քանի տոննա ծխախոտ են գողացել։ Այս մասին հայտնում է 20minutes-ը։
Ըստ կայքի տեղեկությունների՝ 4 անհայտ անձ կոտրել են բեռնատարի ապակիները եւ սպառնալով վարորդին՝ դուրս բերել նրան մեքենայից։ Հաղորդվում է, որ չարագործները զինված չեն եղել։ Նրանք ծխախոտի մի մասը տեղափոխել են սեփական բեռնատար մեքենան եւ դիմել փախուստի, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Գողոնի արժեքը գնահատվում է տասնյակ հազարավոր եվրո։
Ավելի ուշ իրավապահները կողոպտիչների մեքենան հայտնաբերել էին այրված վիճակում։ Չարագործների գտնվելու վայրը անհայտ է։




























