Աֆղանստանի ոստիկանությունը հայտնում է, որ Քաբուլում ամբողխը քարկոծելով սպանել է կնոջը, որին կասկածել են Ղուրանի մի քանի օրինակներ այրելու մեջ:

Ինչպես հաղորդում է BBC-ն, ականատեսների խոսքով, սպանության վայրում ոստիկաններ են եղել:

Տեղի ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ ոստիկանությունը ոչինչ անել չէր կարող գազազած ամբոխին կանգնեցնելու համար:
Կինը 30 տարեկան էր: