Ղազախստանի Ալմաթի քաղաքում այրվում է Ժուրգենովի անվան արվեստների ազգային ակադեմիան։ Ավելի քան 200 մարդ տարհանվել է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Ղազախստանի փրկարար ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ հրդեհը բռնկվել է շինության տանիքից։ ԱԻՆ քաղաքային դեպարտամենտի տեղեկություններով՝ բռնկվել է 1000 քառ/մետր տարածք։
Այս պահին քառահարկ շինության տանիքին երեւում են կրակի բոցերը։
Ակադեմիայի աշխատակիցները շենքից դուրս են բերում արժեքավոր իրերը։ Տուժածների մասին ոչինչ չի հաղորդվում։


























