Հնդկաստանի Ջամու եւ Քաշմիր նահանգում ոստիկանական տեղամասի վա կատարած հարձակման հետեւանքով զոհվել է 6 մարդ։
Զոհվածների թվում են մեկ ոստիկան, 2 զինվոր, 2 գրոհային եւ մեկ խաղաղ բնակիչ, գրում է AP-ն։
Ոստիկանական համազգեստ հագած գրոհայինները մտել են Քաթհուա քաղաքի ոստիկանական տեղամաս եւ գերիներ վերցրել։ Դրանից հետո 5 ժամ տեւած կրակահերթ է սկսվել։ Հարձակվողների քանակը հայտնի չէ, տեղեկացնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։




























