1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 30-րդ նստաշրջանի ժամանակ որոշվել է ամեն տարի մարտի 21-ին նշել Պոեզիայի համաշխարհային օրը (World Poetry Day): Առաջին անգամ այն նշվել է Փարիզում, որտեղ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրասենյակը:

«Պոեզիան կարող է պատասխանել ժամանակակից մարդու ամենասուր եւ խորը հոգեւոր հարցերին, բայց դրա համար անհրաժեշտ է դրա հանդեպ հասարակության հնարավորինս լայն շերտերի ուշադրությունը հրավիրել»,- ասված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման մեջ:

Ավելին, ըստ Calend-ի, Պոեզիայի համաշխարհային օրը փոքր հրատարակչություններին հնարավորություն է ընձեռում լայնորեն տեղեկացնել իրենց մասին, որոնց ջանքերի շնորհիվ էլ հիմնականում ընթերցողներին են հասնում ժամանակակից բանաստեղծների ստեղծագործությունները: