Մեքսիկայի Զապոպան քաղաքում մահացել է Լատինական Ամերիկայի ամենածեր կինը։ Այս մասին հայտնում է The Yucatan Times-ը։ Լեանդրա Բեկերա Լումբրերասը 127 տարեկան էր։
Մեքսիկուհին երբեք ամուսնացած չի եղել։ Այսուհանդերձ նա 5 երեխա է մեծացրել եւ ապրել նրանց բոլորից երկար։ Նրա վերջին զավակը մահացել էր 2 տարի առաջ 90 տարեկան հասակում, գրում է Gazeta-ն։
Ընդհանուր առմամբ, Լեանդրա Բեկերա Լումբրերասը իրենից հետո 153 սերունդ է թողել։





























