ԱՄՆ Ֆլորիդայի նահանգի Փալմ Բեյ քաղաքում ձերբակալել են մի կնոջ, որը դանակով սպանել է 6-ամյա իր աղջկան եւ վիրավորել 2 որդիներին։ Այս մասին հայտնում է The New York Daily News-ը։
Դեպքի վայր ժամանակ ոստիկանությունը 33-ամյա Ջեսիկա Մաքարթնիին գտել է սեփական տան մոտ՝ ձեռքին մսագործի դանակ։ Կինը հոգեպես անկայուն վիճակում է եղել, ոստիկանները տրավմատիկ ատրճանակից մի քանի անգամ կրակել են նրա ուղղությամբ, գրում է Gazeta.-ն։
Պարզվել է, որ կինը վիրավորել է իր 3 երեխաներին։ 6-ամյա աղջիկը ստացված վնասվածքներից հիվանդանոցում մյահացել է։ 5 տարեկան եւ 8 ամսական 2 տղաները ծանր վիրավոր են։
Հարեւանների խոսքով՝ ընտանիքը կես տարի առաջ էր տեղափոխվել այդ տուն։




























