Ճապոնիայի հարավային Կագոսիմա քաղաքում ծաղկել է այս տարվա առաջին սակուրան։ Ինչպես հայտնում է տեղի օդերեւութաբանական ծառայությունը, ծառը նախատեսվածից 5 օր շուտ է ծաղկել։
Տոկիոյում մայրաքաղաքի համար կարեւոր այդ իրադարձությունը սպասվում էր մարտի 24-ին։
Եկող շաբաթ զբոսայգիներում այդ կապակցությամբ զանգվածային ցուցադրություններ կընթանան, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նշենք, որ երկրի հյուսիսում՝ Հոկայդոյում, սակուրան ծաղկում է միայն մայիսի 15-ին։
Մանրատամ բալը կամ սակուրան Հիմալայներում եւ Արեւելյան Ասիայում տարածված ծառ է։ Ծագող Արեւի երկրում սակուրայի ծաղկելը տոնելը զանգվածային երեւույթ է։




























